Ադրբեջանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու ԱՄՆ ձգտումը․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու ԱՄՆ ցանկությունը։ Այս մասին ասված է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի՝ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին ուղղված՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում։

«Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և դրա հիմքում ընկած հինգ սկզբունքների նախաձեռնող, դրսևորում է քաղաքական կամք՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը։ Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի ձգտումը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին»,-նշված է Ալիևի ուղերձում։

Ուղերձում նշվում է նաև, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ներառյալ էներգետիկ ոլորտում երկարաբաքուժամկետ և արդյունավետ համագործակցությունը։




Լրահոս