Կիպրոս. եվրոպական այն երկիրը, որտեղ այցելելու համար շենգեն գոտու մուտքի արտոնագիր հարկավոր չէ, սակայն ՀՀ քաղաքացիների համար հարկավոր է Կիպրոս մուտքի արտոնագիր: Վերջին շրջանում այս ուղղությունը հատկապես սիրելի և ցանկալի է հենց վերոնշյալ պատճառով, ինչպես նաև ավիատոմսերի մատչելիությամբ. Երևանից Կիպրոս և հետադարձ տոմս ձեռք բերելու համար պետք է ծախսել 50 հազար դրամ:
Լինելով Միջերկրական ծովի խոշոր կղզիներից մեկը՝ Կիպրոսը բավականին բազմազան և հիասքանչ կղզի է ուսումնասիրելու համար:
Քաղաքներ, որտեղ կարելի է այցելել Կիպրոս մեկնելու ընթացքում.
Նիկոսյա
Մայրաքաղաքը Կիպրոսի պատմության լավագույն դեմքն է, որտեղ վենետիկյան, օսմանյան և բյուզանդական ճարտարապետությունը վկայում է քաղաքի բարդ անցյալի մասին: Վերևից քաղաքը գունավորվում է երկնագույն սալիկապատ տանիքներով ու սպիտակ ու մեղրագույն պատերով. հին քաղաքը շրջապատված է 16-րդ դարի վենետիկյան քաղաքի պարիսպներով, հիասքանչ հրապարակներով, ինչպիսիք են վերջերս վերափոխված Plateia Eleftherias-ը և այնպիսի գեղատեսիլ թաղամասերը, ինչպիսիք են Chrysaliniotissa-ն կամ Laïki Geitona:
Կիպրոսը բաժանված է երկու մասի ՄԱԿ-ի կողմից կառավարվող Կանաչ գծով, որն անցնում է անմիջապես երկրի մայրաքաղաքի մեջտեղով: Քաղաքի հյուսիսը և հարավը բաժանված են Կիպրոսի հունական և թուրքական համայնքների միջև:
Օսմանյան և բյուզանդական կյանքի «մնացորդները» այսօր կարելի է տեսնել քաղաքի բազմաթիվ եկեղեցիներում, մզկիթներում և Համամ Օմերյեի բաղնիքում: «Միխայիլ հրաեշտակապետը» և «Սուրբ Իոանիսը» գլխավոր եկեղեցիներն են, մինչդեռ «Օմերիյե» մզկիթը առանձնանում է որպես գործող մզկիթ, որտեղ կարող են նաև այցելել Իսլամին չհետևող մարդիկ: Քաղաքը վերևից ամբողջությամբ տեսնելու համար կարելի է այցելել Shacolas Tower աստղադիտարան:
Լառնակա
Լառնակա ունի ամուր զբոսաշրջային ենթակառուցվածք և ժամանցի բազմաթիվ վայրեր: այստեղ կարելի է այցելել Լառնակայի ամրոց, որտեղ կան բազմաթիվ հյուրանոցներ և ռեստորաններ, Սուրբ Լազարոս (9-րդ դարի եկեղեցի), բնական պատմության և հնագիտության թանգարաններ և հին հունական քաղաք-թագավորության՝ Հին Կիթիոնի տարածք։
Պաֆոս
Կիպրոսի խոշորագույն նավահանգստային քաղաքներից մեկն է, որտեղ կարելի է վայելել կիպրական մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաև ռոմանտիկ հանգիստն ու ուրախ ժամանցը: Պաֆոսի շրջանում կարելի է մասնակցել քաղաքային շրջայցների, լինել Պաֆոսի հնագիտական պարկում, որը թանգարան է բաց երկնքի տակ. այստեղ կարելի է տեսնել հին հարուստ ընտանիքների կալվածքների ավերակներ, խճապատկերներ, պալատներ: Կարելի է այցելել թագավորների գերեզմաններին, լինելՍուրբ Նեոֆիթոսի վանքում:
Լիմասսոլ
Լիմասսոլն ավելի աշխույժ, ավելի կոսմոպոլիտ այլընտրանք է Պաֆոսին կամ Լառնակային: Այն գեղատեսիլ նավահանգիստով և լողափերով, ներառյալ Լեդի Մայլը, Դասուդի լողափը և Նահանգապետի լողափը, որոնք առաջարկում են անվտանգ լողալ:
Ծովափնյա քաղաքում կարելի է այցելել Լիմասոլի ամրոց, Կոլոսի ամրոց և Ամաթուսի 2000-ամյա ավերակներ, ինչպես նաև մեկօրյա շրջագայություն դեպի Կուրիոնի հնագույն ավերակներ, որը ժամանակին կղզու ամենակարևոր քաղաք-թագավորություններից մեկն է եղել:
Եթե առաջին անգամ եք Կիպրոսում, ապա ծովից, լողափերից և գիշերային ժամանցից զատ չմոռանաք այցելել նաև պատմական նշանակության վայրեր: Առանձնացնենք վայրեր, որտեղ կարելի է այցելել.
• Օմոդոս վանական համալիր, որտեղ պետք է տեսնել եկեղեցիներն ու գինեգործարանները:
• Փլատրես գյուղ, որտեղ գտնվում է Միլոմերիս ջրվեժը:
• Այա Նապա՝ Եվրոպայի ժամանցային ամենաթեժ կետերից մեկը, որն առանձնանում է գիշերային կյանքով:
• Կակոպետրիա և Լեֆկարա գյուղեր, որտեղ կարելի է տեսնել կիպրական մշակույթ ու համեղ գյուղական սնունդ վայելել:
• Կուրիոն թատրոն. եթե սիրում եք պատմական վայրեր, ապա անպայման պետք է տեսնել այս պատմական վայրը:
Չմոռանաք փորձել միջերկրածովյան համեղ խոհանոց՝ թամ ջկներ, աղցաններ, նարնջի հյութ:
Ուրախ հանգիստ
Հուրի Բաղդասարյան