ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը, Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներին պարգևավճարներ են բաժանվելու։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի փոխանցմամբ՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը:
«Իմ պարգևավճարը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին»,- գրել է Հայկ Մամիջանյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ArmLur.am-ին հայտնեց, որ ստանալու դեպքում գումարները կրկին կօգտագործեն արցախահայությանը աջակցելու նպատակով։
Էմմա Միքայելյան