Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հուլիսի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում կքննարկվեն ռուս-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։