ArmLur.am-ը քաղաքացիներից տևական ժամանակ ահազանգ է ստանում, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աբովյանի անձնագրային բաժնում մեծ հերթեր են, ստիպված են լինում մի ամբողջ օր անցկացնել անձնագրայինում, որպեսզի կարողանան իրենց անհրաժեշտ թղթերը վերցնել։ Երբեմն այս գործընթացը օրեր է տեւում:
ArmLur.am-ն ահազանգի հետքերով այսօր եղավ Աբովյանի անձնագրայինում՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված այս մեծ հերթերը։
Քաղաքացիները պատմում են՝ լուսադեմից սպասում են իրենց հերթին, իսկ հերթերի պատճառով շատ հաճախ քաղաքացիների մեջ վիճաբանություն է սկսվում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան