
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել և պատրաստ է ուկրաինական ճգնաժամի շուրջ խաղաղ բանակցություններին։
«Ռուսաստանը, ինչպես գիտեք, երբեք չի մերժել և այժմ պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները, հենց Ուկրաինան էր, որ հրաժարվեց բանակցություններից և դա արեց հրապարակայնորեն՝ Լոնդոնի ուղղակի հրահանգով, ինչը նշանակում է, և դրանում ոչ մի կասկած չկա, նաև՝ Վաշինգտոնի, որի մասին ուկրաինացի պաշտոնյաները խոսում են ուղղակի և բացահայտ», – ասել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: