
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը իր երկիրը գլորում է քաղաքացիական պատերազմի անդունդը,- հաղորդում է Associated Press-ը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը` մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:Խոսելով Ասադի մասին` Ռայսը նշել է, որ Սիրիայի նախագահը դադարել է լինել Միացյալ Նահանգների բարեկամը, եւ նրա տապալումը կլիներ սիրիացի ժողովրդի հզոր նվաճումը: Բացի այդ, նա կոչ է արել խստացնել Սիրիայի գործող վարչակարգի դեմ միջոցառումները: