Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հուլիսի 4-ին կանչվել է ԱԳՆ-ն՝ թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի՝ Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի դեմ գոլ խփելուց հետո արած ժեստի պատճառով։
Այս մասին հայտնելէ Der Spiegel ամսագիրը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչին։
Հուլիսի 3-ին Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում 2։1 հաշվով հաղթել էր Ավստրիայի ընտրանուն։ Դուբլի հեղինակ Դեմիրալը երկրորդ գոլից հետո ցույց էր տվել «գորշ գայլերի» ժեստը, որն արգելված է Գերմանիայում։
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է «ՈւԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) կողմից այս հետաքննության անթույլատրելիության» մասին և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքը բացատրել «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ»:
ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալի դեմ՝ «գորշ գայլերի» ժեստերի պատճառով։