
Հայտնի գործարար Բորիս Բերեզովսկու գործով հետաքննության ընթացքում այսօր վկայություն է տվել նրա դուստրը` Ելիզավետա Բերեզովսկայան:
Ինչպես տեղեկացնում է bbc-ն, նա սկզբում ասել է, որ հավատում է հոր ինքնասպանությանը, սակայն հետո հակառակն է պնդել:
«Այո, ես սկզբում ասացի, որ հավատում են ինքնասպանությանը, բայց, այնուամենայնիվ, կասկածներ ունեմ, չնայած որ չունեմ ապացույցներ», – ասել է Բերեզովսկու դուստրը:
Նա հավելել է, որ իր հայրը լուրջ քաղաքական դեմք էր, և նրա կյանքը միշտ էլ վտանգնած էր: Հետաքննողի այն հարցին ի պատասխան, թե ինչու նրա դեմ մահափորձ չի եղել Ռոման Աբրամովիչի հետ դատից առաջ, նա նշել է, որ դա տարօրինակ հարց է, և ավելացրել. «Դուք, ինչ է, ուզում էիք, որ նրա դեմ երկու շաբաթը մեկ մահափո՞րձ լինի»: