Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Նիդերլանդներ-Թուրքիա խաղին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը, փոխանցում է armsport.am-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Էրդողանը հանդիպմանը ներկա գտնվելու որոշում է կայացրել Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի հետ կապված սկանդալի ֆոնին։ Ֆուտբոլիստը Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչի Ավստրիայի դեմ խաղում (1։2) խփած գոլը տոնելիս ցուցադրել է թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» նշանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Դեմիրալի կատարած գործողության նկատմամբ։
Նիդերլանդներ-Թուրքիա հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին, ժամը 23։00-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում։