Ֆրանսիայի ՆԳՆ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի օրը անվտանգության ապահովման համար կներգրավի 30 հազար ոստիկան։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալդ Դարմանինը։
«Ընտրությունների օրը կաշխատեն 30 հազար ոստիկաններ և ժանդարմներ, որոնցից 5 հազարը կտեղակայվեն Փարիզում և նրա արվարձաններում»,- ասել է նախարարը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 9-ին որոշում է կայացրել ցրել Ազգային ժողովը (հանրապետության խորհրդարանի ստորին պալատը)՝ Եվրախորհրդարանի ընտրություններում իր կողմնակիցների պարտության պատճառով։
Հունիսի 30-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորում» կուսակցությունն առաջ է անցել ձայների 33 տոկոսով։