
«Հույս Հայաստանի համար» ասոցիացիայի շնորհիվ 420 հայ երեխա, այդ թվում 29-ը Լեռնային Ղարաբաղից, հովանավորվում են ֆրանսիական ընտանիքների կողմից։
Այս մասին հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Ուրախ էի Ֆրանսիայի դեսպանատանը մտքեր փոխանակել այս հովանավորների հետ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև համերաշխությունը մարդկային իրականություն է»,- գրել է դեսպանը։