
Լեհաստանը չի պատրաստվում զինուժ ուղարկել Ուկրաինա և կարծում է, որ նման գործողությունները կներկայացնեն ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցությունը Կիևի և Մոսկվայի միջև զինված հակամարտությանը։ Այս մասին լրագրողներին ասել է հանրապետության նախագահ Անջեյ Դուդան՝ Սլովակիայի իր գործընկեր Պետեր Պելեգրինիի հետ բանակցություններից հետո։
«Ես չեմ կարծում, որ Լեհաստանը պետք է զինուժ ուղարկի Ուկրաինա, դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի պետությունը ներգրավվում է պատերազմի մեջ։ Մենք հուսով ենք, որ երբեք ստիպված չենք լինի մեր զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ պաշտպանելու Լեհաստանի Հանրապետությունը»,- ասել է Դուդան X-ում։