Գնդակոծվել է Գերմանիայի կանցլերի կուսակցության շտաբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրեզդենում գնդակոծվել է Գերմանիայի կանցլերի կուսակցության շտաբը: Հայտնում է BILD-ը։

Նշվում է, որ փամփուշտները մինչ օրս չեն հայտնաբերվել:

Միջադեպը հետաքննում է Գերմանիայի պետական անվտանգության ծառայությունը։

«Չի կարելի բացառել նման հանցագործության քաղաքական շարժառիթը, սա մեզ դրդում է դիտարկել անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը։ Բայց մի բան պարզ է՝ մեզ ոչ մի պարագայում չեն վախեցնի», – պարբերականին ասել է Սաքսոնիայում կուսակցության առաջնորդ Գեննինգ Գոմանը։




Լրահոս