
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանին ավագանու անդամի մանդատից զրկելու հարցով դատական նիստը հետաձգվել է:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ հուլիսի 4-ին ՀՀ վարչական դատարանում պետք է կայանար Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության՝ ընդդեմ Երեւանի ավագանու որոշման գործով դատական առաջին նիստը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի գլխավորությամբ:
Խոսքը ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով որոշման մասին է:
ArmLur.am-ը Սոնա Աղեկյանից տեղեկացավ, որ նիստը հետաձգվել է: Այն կկայանա հոկտեմբերի 2-ին:
Սոնա Աղեկյանի խոսքով՝ նիստը հետաձգվել է, քանի որ առաջիկայում դատավորներն արձակուրդ են մեկնելու, իսկ սեպտեմբերին ծանրաբեռնված շրջան է, ուստի այն կկայանա հոկտեմբերին:
Քրիստինա Մուշեղյան