Փաշինյանը դժգոհ էր ռազմարդյունաբերության վիճակից թե՞ Արտյոմ Մեհրաբյանի բուրժուական կյանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին աշխատանքից ազատվեց Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արտյոմ Մեհրաբյանը, ում աստղը փայլեց հեղափոխությունից հետո, երբ վերջինս պաշտոնից պաշտոն էր տեղափոխվում։

Արտյոմ Մեհրաբյանը, ՔՊ-ի բնորոշմամբ, «նախկին թալանչու» որդի է, ում հայրը ՀՀՇ իշխանության ժամանակ գերկոռումպացված ստանդարտների կոմիտեի նախագահ Ղուկաս Մեհրաբյանն էր։

Եվ ահա թալանի դեմ պայքարի հերթական մարտիկը՝ ի թիվս այլ հարցերի, 54.8 միլիոն դրամով բնակարան պետք է ձեռք բերի «Ֆիզգառադոկի» սկանդալային էլիտար շենքում Ռատկո ՍՊԸ-ից։

Նիկոլ Փաշինյանի կադրային փոփոխությամբ արտահայտված հերթական դժգոհությունը կապված է թիմակիցների շվայտ ապրելակերպի, թե ռազմարդյունաբերական ոլորտը ձախողելու հետ, պարզ կդառնա նախընտրական 2025 թվականին թիմակիցներին զոհաբերել-չզոհաբերելու գործընթացներից։

Ի դեպ՝ Մեհրաբյանի հայտարարագրերում (2022-2024թթ) կինը՝ Աննա Բալայանը, ամենուր նշվում է որպես Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր բաժնի ղեկավար, սակայն ըստ պաշտոնական կայքի՝ 2022 թվականից այդ բաժինը ղեկավարում է բոլորովին այլ անձ։




Լրահոս