ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարձակում, տեղահանում․ ինչ կատարվեց Արցախում 2023 թվականի սեպտեմբերին․ Freedom House-ի անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով լայնածավալ փաստահավաք զեկույց է ներկայացրել, որում մանրամասն կերպով ուսումնասիրության են առնվում ԱՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները՝ սկսած 2020 թվականի երկրորդ ղարաբաղյան պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ և դրա հետևանքներով։

ArmLur.am-ը ֆիքսել է, որ զեկույցում մասնավորապես ասվում է․

«Լեռնային Ղարաբաղի շրջափակումը տևեց ինն ամիս։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը ռազմական գործողություններ է սկսել հայաբնակ տարածքներում։

Մեկօրյա հարձակման հետևանքով զոհվեց 229 մարդ, որոնցից 34-ը խաղաղ բնակիչներ էին, որոնցից 5-ը երեխաներ էին։ 244 մարդ վիրավորում է ստացել, այդ թվում՝ 31 խաղաղ բնակիչ, որոնցից 10-ը երեխաներ են։

Ըստ ՀՀ կառավարության դատաբժշկական փորձաքննության մասնագետների՝ հայտնաբերվել են 14 անդամահատված մարմիններ, որոնցից մի քանիսը մասնատված են և դիակներին կան կտրվածքներ: 2024 թվականի հունիսի դրությամբ եղել է 15 անհայտ կորած, այդ թվում՝ 5 քաղաքացիական անձ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան




Լրահոս