Հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով էր պարգևատրվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանը, որը առավել հայտնի է աղմկահարույց քրեական գործերով մեղադրող դատախազ: Վերջինս մասնավորապես եղել է «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը բողոքարկած դատախազը:
Վերջինս հայտնի էր ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, ինչպես նաև փողերի լվացման գործով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արցախի ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատախազ, ինչպես նաեւ «Սասնա ծռերի» ու Նորքի բանդայի գործով դատախազ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան