Մեր սկզբունքային քաղաքականությունը կառավարությունների փոփոխությամբ չի փոխվում. Իրանի դեսպանը՝ ՀՀ-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային քաղաքականություն է. մեր քաղաքականությունն է զարգացնել եւ ընդլայնել մեր համագործակցությունը, փոխգործակցոթյունը մեր հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ: Այս մասին Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Մեր սկզբունքային քաղաքականությունը կառավարությունների փոփոխությամբ չի փոխվում: Նախագահի բոլոր թեկնածուները իրեն ցելույթներում ընդգծել են իրենց որդեգրած քաղաքականությունը՝ զարգացնելու հարաբերությունները հարեւան երկրների հետ, այդ թվում Հայաստանի: Պետք է նշեմ, որ Իրանն ունի շատ մեծ բնակչություն եւ այնտեղ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, սակայն դա չի կարող ազդել երկրի կողմից որդեգրած սկզբունքային եւ ազգային քաղաքականության վրա: Նրանք բոլորը այդպես են մտածում եւ այդպես են վարվում»,-ասաց դեսպանը:

Նա հավաստիացրեց, որ Իրանը եղել է Հայաստանի բարեկամը, կա եւ կլինի։




Լրահոս