Բելառուսի գլխավոր շտաբը հայտնում է, որ Մինսկը Կիևի կողմից սահմանին զինված սադրանքներ իրականացնելու վտանգ է տեսնում։
Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ ուժեղացնում է հանրապետության հարավային սահմանը, նշել է, որ սադրանքների ցանկացած փորձի Մինսկը կարձագանքի դաշնակիցների հետ միասին։