Ադրբեջանը կրկին սպառնում է․ Freedom House-ի զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով լայնածավալ փաստահավաք զեկույց է ներկայացրել, որում մանրամասն կերպով ուսումնասիրության են առնվում ԱՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները՝ սկսած 2020 թվականի երկրորդ ղարաբաղյան պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ և դրա հետևանքներով։

ArmLur.am-ն, անդրադառնալով զեկույցին, նկատեց, որ բոլոր միջազգային ատյանների առաջ Ադրբեջանի կառավարության համար հարցը «լուծված է»։

«2024 թվականի մարտի 18-ին Ալիևը լքված Ստեփանակերտից պարծենկոտ ելույթ ունեցավ՝ պնդելով, որ արդարությունը վերականգնվել է։ Նա կիսվել է այդ ելույթի մի հատվածով սոցիալական մեդիայի X հարթակում․
«Նովրուզի խարույկը նույնպես վերջնական մաքրում է անում»։

Բացի այս պատմություններից, Բաքուն շարունակեց ջնջել Լեռնային Ղարաբաղից հայկական համայնքների, մշակույթի և ժառանգության ապացույցները: Փաստահավաք առաքելության կողմից ձեռք բերված արբանյակային լուսանկարները, ինչպես նաև երկրորդական աղբյուրների կողմից տարածված լուսանկարները ցույց են տալիս հայկական գերեզմանոցների, եկեղեցիների և բնակելի թաղամասերի ավերածությունները: Նախկինում հայաբնակ Քարին տակ գյուղը հողին հավասարեցվեց։

Ջնջման այս քաղաքականության մեկ այլ վառ օրինակ է 18-րդ դարի Սղնախի գերեզմանատան ավերումը։ Ադրբեջանը քանդել է տարածքը իբր ճանապարհաշինության համար, ինչպես հաղորդում է Caucasus Heritage Watch-ը:

Այս քաղաքականության ազդեցությունը կրել են նաև Ստեփանակերտի բնակելի տարածքները: Անձնական գույքը վնասելու ապացույցներ կան. հաջորդ նկարը ցույց է տալիս, թե ինչպես են բնակելի բնակարանների ներսում գտնվող իրերը դուրս նետվել՝ ջնջելով նախկինում այնտեղ ապրած մարդկանց հետքերը։ Այս զարգացումները վկայում են Լեռնային Ղարաբաղից հայկական ներկայության և ժառանգության բոլոր հետքերը վերացնելու ադրբեջանական պետության գործողությունների շարունակականության մասին։ Դրանք համահունչ են այն միջոցներին և պատմություններին, որոնք Ալիևի կառավարությունը կիրառել էր 2020 թվականի զինված հակամարտությունից անմիջապես հետո։

Այս տրամադրվածության պատկերավոր օրինակ էր Ալիևի հայտարարությունը 2021 թվականի մարտին Հադրութ կատարած այցի ժամանակ՝ նախկինում հայաբնակ քաղաք, որը չորս ամիս առաջ գրավել էր Ադրբեջանը։ Կանգնած 12-րդ դարի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում(որը ևս հավասարեցրել են հողին) նա ասաց.

«Այս բոլոր արձանագրությունները կեղծ են, դրանք ավելի ուշ են գրվել: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել մեր հինավուրց հողերում»։

Մեկ ուրիշ եկեղեցու մոտ նա կրկին սպառնաց․

«Նրանց [հայոց] պատմությունը, անցյալը, պետականությունը և առասպելաբանությունը ոչ այլ ինչ են, քան կեղծ»։ Այնուհետև, Ադրբեջանի կառավարությունը միջոցներ ձեռնարկեց իր ենթակայության տակ գտնվող տարածքներից էթնիկ հայերի ֆիզիկական և մշակութային ներկայությունը վերացնելու համար վերահսկողություն։»

Էմմա Միքայելյան




Լրահոս