«Խաղաղության պայմանագրի կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։ Ահա այսպես է Ադրբեջանի նախագահն արձագանքել Հայաստանի՝ մեկ ամսում խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկին։
Ըստ Ալիևի՝ ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։
Ինչպես իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանն է նկատել «Խաղաղության պայմանագրի արդեն իսկ հանրահայտ պահանջներին (հրաժարվել Հռչակագրից, զինանշանի պատկերից հանել Արարատը եւ Սյունիքով միջանցքի տրամադումը) Ալիևն ավելացրել է նորերը՝
– Հայաստանի Սահմանադրությամբ պետք է հատուկ ամրագրվի «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցման» իրավունքը, ինչպես նաև «արևմտյան ադրբեջանցիների կրթության իրավունքը»։
Այս նոր «ցինիկ» պահանջներն Ադրբեջանի նախագահը ներկայացրել է Կանադայի դեսպանի հետ վերջերս կայացած հանդիպմանը:
Ալիևի՝ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու այս տեսակետը կիսում է նաև Նիկոլ Փաշինյանը։
«Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն»։ Այսօր ՀՀ սահմանադրության առիթով իր ուղերձում նշել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի այս հայտարարությունները թերևս կասկածի տեղ չեն թողնում, որ Հայաստանը պատրաստվում է կատարել նաև Ադրբեջանի այս պահանջը և փոխել ՀՀ Սահմանադրությունը։
Այսինքն, որքան էլ ՔՊ-ականները ներքին լսարանի համար ոգևորված հայտարարում են, թե Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է, փաստերն այլ բան են ցույց տալիս, որ հենց Ալիևի պահանջով Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Սահմանադրություն փոխել։
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան