
Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հուսամ, որ շուտով կունենանք նոր դեսպան»,- ասաց նա:
Սիմոնյանն ասաց, որ Հայաստանը ներկայացրել է դեսպանի թեկնածությունը, սպասում են նշանակմանը:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան է նշանակվելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Մանրամասները՝ տեսանյութում