
Հուլիսի 11-ին մեկնարկող ԱԺ նիստերին ընդառաջ՝ հաջորդ շաբաթ նիստեր կհրավիրեն նաև ԱԺ գլխադասային հանձնաժողովները։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հուլիսի 8-ին նիստ կանի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը։ Օրակարգում «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է լինելու։
Հուլիսի 10-ին նիստ կհրավիրի նաև ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը։
Քրիստինա Մուշեղյան