
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ վաղը՝ հուլիսի 6-ին, այցելելու է Արագածոտն:
Սրբազանը նախատեսում է հանդիպումներ ունենալ տեղի բնակիչների հետ եւ անվտանգային հարցերի շուրջ քննարկում ունենալ նրանց հետ:
Նախորդ շաբաթ էլ Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների հետ այցելել էր Սյունիք:
Նշենք նաեւ,որ այսօր երեկոյան հավաք-քննարկում է սպասվում Սուրբ Աննա եկեղեցու բակում: