ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արաբկիրի թաղապետարանում աղմկահարույց բացահայտումները կհասնեն հնաբնակներին․ գործընթացն ավարտված չէ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե Արաբկիրի թաղապետարանում իրավապահների գործողությունների արդյունքում այս պահին քանի անձ է կալանավորված: Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գործընթացն այսքանով չի ավարտվելու, ու այս պահին խոշորացույցի տակ են թաղապետարանի հնաբնակները:

Քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթ է նախաձեռնվել և իրականացվում է քննություն ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հատկանիշներով։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:

Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30 մլն դրամի չափով՝ համակցված։

Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Քնար Մանուկյան




Լրահոս