«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չի դադարում դժգոհ թողնել իր բաժանորդներին։
Հերթը հիմա հասավ քաղաք Էջմիածնին։
ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ է ստացվել քաղաք Էջմիածնից այն մասին, որ խմելու ջուրն ամռան այս տապին մինչև ժամը 00։00-ն է կարելի օգտագործել, քանի որ «Վեոլիա Ջուր»-ը կտրում է այն։
Այս բարձիթողի իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից, և հետևաբար էլ ավելանում է դժգոհող քաղաքացիների քանակը։
Հիշեցնենք, որ ինչպես ArmLur.am-ը գրել էր նախորդիվ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր բաժանորդներին առանց տեղյակ պահելու 24-ժամյա գրաֆիկային ջրամատակարարումը դարձրել է 17-ժամյա, ինչի մասին այդպես էլ հստակ պարզաբանում չստացանք։
Ա․Ս․