Թշնամուն հաջողվեց սակարկման առարկա դարձնել մեր հիմնական փաստաթուղթը՝ Սահմանադրությունը. Գոհար Մելոյանը՝ Սահմանադրության օրվա մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է Սահմանադրության օրը: Մայր օրենքն արդեն 29 տարեկան է, օրը՝ ոչ աշխատանքային:

ArmLur.am-ը օրվա հետ կապված զրուցել է սահմանագրագետ Գոհար Մելոյանի հետ:

«Հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր ՀՀ-ում, օրը պատահական ընտրված չէ, հենց այս օրն է ընդունվել Սահմանադրությունը: Հատկապես մեր բնույթի պետություններում անկյունաքարային նշանակություն ունեն և եթե եռակի կերպով՝ բուրգի տեսքով ներկայացնենք, իրավական համակարգը բուրգի վերևում հենց հիմնական փաստաթուղթն է՝ Սահմանադրությունը, որը խարսխում է ողջ պետության իրավական համակարգը, պետության կողմից կառուցվող իրավահամակարգը»:

Սահմանագրագետը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարաությանը, ըստ որի Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, ասաց.

«Իրենք Սահմանադրության փոփոխության ժամանակ, եթե ողջ տեքստը կարող են, ըստ էության, խմբագրությամբ շարադրել և իրենց համար ցանկալի կարգավորումներ ընդունեն, ապա կաշկանդված են մի հանգամանքով՝ մենք ունենք 4 անփոփոխելի հոդվածներ և Սահմանադրության նախաբան, որոնք սահմանադրական փոփոխությունների դեպքում տեխնիկապես չեն կարող փոփոխվել, եթե օրակարգ է դարձվում նոր Սահմանադրության ընդունումը: Այսինքն՝ ուղղակի նպատակ կա այդ անփոփոխելի դրույթներում և նախաբանում փոփոխություններ կատարելու, ինչը արդեն կարողանում ենք մեզ թույլ տալ»:

Գոհար Մելոյանի խոսքով՝ մենք զուգորդվում ենք թշնամի պետության հայտարարությունների ու պահանջների հետ ու ակնհայտորեն գալիս ենք առ այն, որ թշնամուն հաջողվեց սակարկման առարկա դարձնել մեր հիմնական փաստաթուղթը՝ Սահմանադրությունը, ինչը ծայրահեղ անթույլատրելի է, որովհետև Ալիևի պարբերաբար սպառնալիքներն ու ելույթները առ պահանջ են Սահմանադրական բարեփոխումների:

«Այն զուգահեռ իրականությունում մեր իշխանությունները հրամցնում են խաղաղության դարաշրջան օրակարգը, պոպուլիստական նորմատիվով և խոստումով, դրան զուգահեռ՝ Ալիևը աջից սպառնալիքներ ու լրացուցիչ հայկական տարածքների բնակիչներին է խոշտանգում: Իրենց առաջնային օրակարգերից է դարձել Արևմտյան Ադրբեջանի վերականգնումը, որը, իրենց պատկերացմամբ, նաև Երևանն ու Սևանն են:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս