
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Պետության իրավասությունն է որոշել դեսպանի թեկնածությունը կոնկրետ երկրում, այս դեպքում մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխարինելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից, «նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերություններում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությունում նոր դեսպան ունենալ, թեկնածությունը ներկայացված է արդեն: