ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության զորքերը պատրաստվում են գնալ Սևանա լիճ․ ինչ է սպասվում Վարդավառին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին՝ Վարդավառի տոնին ընդառաջ, իրավապահ համակարգում քննարկում է եղել եւ որոշել են ոստիկանության զորքեր ուղարկել Սեւանա լճի կոնկրետ հատվածներ՝ ուժեղացված ծառայություն իրականացնելու համար: Ավելին, հրահանգվել է հասարակական կարգը խախտողների ու առհասարակ անվտանգության կանոնները չպահպանողների նկատմամբ կիրառել կոշտ միջոցներ, բացառել ծանոթ-բարեկամով որեւէ հարց լուծելը:

Ի դեպ, ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ ուժեղացված ռեժիմով ծառայությունը սկսվել է հուլիսի 1-ից, այսինքն՝ բացի կենտրոնական կայանից, որտեղ ծառայությունն իրականացվում էր ողջ սեզոնի ընթացքում, հիմա արդեն 24-ժամյա ծառայություն իրականացվելու է նաև հանրային երեք լողափերում, որտեղ տեղակայված են մեր հենակետերն իրենց գույք-սարքավորումներով, մոտորանավակներով։

Ջրափրկարարները տեղում իրականացնելու են շրջայցեր մոտորանավակների միջոցով, որի ժամանակ բարձրախոսներով հաղորդվելու է անվտանգության կանոնների պահպանման մասին, հետևելու են, որպեսզի լողալով չանցնեն խորքերը, և որպեսզի ջրային փոխադրամիջոցները չխանգարեն լողացողներին իրենց սահմանված տարածքում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս