ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավարտական փուլ՝ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին` «Ֆազին» կալանքից ազատած դատավորի գործով. ինչ է սպասվում Արուսյակ Ալեքսանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործը, որը մեղադրյալի աթոռին է հայտնվել Սերգեյ Գրիգորյանին` «Ֆազին» կալանքից ազատելու համար, հակակոռուպցիոն դատարանում հասել է ավարտական փուլին:

Նա մեղադրվում է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր ընկերոջ եւ իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ի վերջո, մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել էր գրավով։

Հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանը՝ բոլորին հայտնի «Ֆազ»-ը, կալանքից ազատվել էր 2 տարի առաջ եւ նրան այս տարվա հունիսի 11-ին սպանեցին Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում եւ մինչ օրս սպանությունը բացահայտված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան

 




Լրահոս