
Նյու Յորքում ոստիկանությունը ահաբեկչական գործողություն է կանխել,-հայտարարել է հՆյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Հայտարարությունը հնչել է նախօրեին գիշերը, ԱՄՆ ազգային Բարեկենդանի տոնակատարության միջոցառումներից մի քանի օր առաջ: Բլումբերգի խոսքով, կասկածյալը ձերբակալված է: Ձերբակալվածը 27 տարեկան է, Խոսե Պիմենտել անունով, ԱՄՆ քաղաքացի է եւ ապրել է Մանհեթենում: Ինքն իրեն նախընտրել է անվանել Ուսամա Հոսեյն անունով` ի պատիվ Ուսամա բեն Լադենի եւ Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի: Հատուկ ծառայությունների տվյալներով, նա ռումբն սկսել է պատրաստել դեռեւս այս տարվա օգոստոսից: Նա հարձակում է ծրագրել ոստիկանական մեքենաների, փոստային ծառայությունների, ինչպես նաեւ զինվորականների վրա: