
Լեյբորիստական կուսակցության ղեկավար Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը՝ Բուքինգհեմյան պալատում Չարլզ III թագավորի մոտ ընդունելությունից հետո, հայտնում է Sky News-ը։
«Թագավորն առաջարկեց սըր Քիրին դառնալ վարչապետ և ձևավորել նոր կառավարություն՝ ընտրություններում ճնշող հաղթանակից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։