Ուկրաինայի ղեկավարները հասկանում են, որ իրենց երկիրը չի ընդունվի ՆԱՏՕ, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Տոմաշ Սեմոնյակը։
«Ուկրաինայի առաջնորդները ռեալիստներ են և գիտեն, որ այն երկիրը, որը պատերազմում է և հարձակման է ենթարկվել, չի ընդունվի ՆԱՏՕ»,- ասել է Սեմոնյակը «Լեհական ռադիոյի» եթերում:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում, Ուկրաինային միայն «ցուցադրվելու է դաշինքին անդամակցելու հեռանկարը»։