
ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով, հայտարարել է Պենտագոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միացյալ Նահանգները նախաձեռնել է ամերիկա-վրացական երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայում: Այս վերանայման շրջանակներում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի «Noble Partner» զորավարժությունները», – ասվում է հայտարարության մեջ:
Զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։