
Ուկրաինայի կառավարությունը պաշտպանության 2 նոր փոխնախարար է նշանակել:
Նրանք են Անատոլի Կլոչոկն ու Ալեքսանդր Սերգեյը։ Այս մասին հայտնում է երկրի նախարարների կաբինետը։
Հաղորդագրության մեջ չի նշվում՝ արդյոք նոր տեղակալներ կփոխարինե՞ն որևէ մեկին, թե՞ գերատեսչության աշխատակազմը կընդլայնվի երկու նոր պաշտոնով։