Հուլիսի 5-ին՝ ժամը 17:10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 56-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ս․, ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ծառին և հայտնվել ձորակում։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ ուղևոր Ա․ Ա․-ն (ծնված 2004 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։