
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարող է հաղթել իր հիմնական մրցակից Դոնալդ Թրամփին։
«Այո»,- կարճ պատասխանել է լրագրողներից մեկի հարցին։
Անցյալ շաբաթ Բայդենի բանավեճը Թրամփի հետ ցնցել էր դեմոկրատ հանրությանը և առաջացրել կոչերի ալիք՝ նրան շտապ փոխարինել կուսակցության թեկնածուի պաշտոնում: