
Կանադայի ափերի մոտ՝ Վանկուվեր կղզու տարածքում, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Վիկտորիա քաղաքից 390 կիլոմետր դեպի արևմուտք (գտնվում է Վանկուվեր կղզու հարավ-արևելյան եզրին):
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։