
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դեմ է ցանկացած պատրվակով Գազայի հատված օտարերկրյա զորքեր մտցնելու ծրագրերին:
«Մենք վերահաստատում ենք մեր հակազդեցությունը Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ պաղեստինյան կամքը շրջանցելուն ուղղված ցանկացած պլանի, նախագծի կամ առաջարկի նկատմամբ և մերժում ենք ցանկացած հայտարարություն կամ դիրքորոշում, որն աջակցում է օտարերկրյա զորքերին Գազայի հատված մտցնելու ծրագրերին ցանկացած անվանմամբ կամ պատրվակով», – ասված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։