Հայտնի են Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, որոնց համաձայն Մասուդ Փեզեշկիան առաջ է անցել մրցակից Սաիդ Ջալիլից։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
Մասուդ Փեզեշկիան ստացել է 16 միլիոն 384 հազար 403, իսկ Սաիդ Ջալիլին՝ 13 միլիոն 538 հազար 179 քվե:
Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 30 մլն 573 հազար 931 մարդ, Իրանում ընտրական իրաունք ունեցողների 49,8 տոկոսը։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարել էր 4 թեկնածու՝ Մասուդ Փեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:
Երկրորդ փուլ անցած թեկնածուները՝ Մասուդ Փեզեշկիան և Սաիդ Ջալիլին, չէին հաղթահարել անցողիկ շեմը, և նշանակվել էր ընտրությունների 2-րդ փուլ: