Կինոյի ամենամյա մեծ փառատոնը՝ «Ոսկե ծիրան»-ը վաղն արդեն կմեկնարկի։
Վաղը ժամը 18։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կինոփառատոնի բացման արարողությունը։
Նշենք, որ այս տարի կարմիր գորգը մի փոքր այլ է լինելու, այսինքն՝ հասարակ կարմիր գորգին կփոխարինի արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։
21-րդ կինոփառատոնի այս տարվա պատվավոր հյուրն է լինելու աշխարհահռչակ, բայց նաև սկանդալային դերասան Քևին Սփեյսին, ում մասին կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը ասել է, որ դերասանը Հայաստան հրավիրվել է բացառապես իր մասնագիտական որակների համար, այլ ոչ՝ սև փիարի։
Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։
Աննա Սրապիոնյան