ԿԿՀ անդամի ընտրություն, ԱԱԾ մասին օրենքում փոփոխություն. ինչ հարցեր են ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ՝ հուլիսի 11-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում 13 հարց է լինելու, այդ թվում՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:

Խորհրդարանը նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի: Թեկնածուները երկուսն են՝ Վաղարշ Աղաբեկյանը եւ Նարինե Ավետիսյանը: Վերջինս, ի դեպ, արդեն երկրորդ անգամն է առաջադրվում այս պաշտոնի համար:

Դեռ նախորդ տարի դեկտեմբերին ԱԺ-ն ԿԿՀ անդամի ընտրության հարցն էր քննարկում, Նարինե Ավետիսյանը կրկին առաջադրել էր իր թեկնածությունը՝ հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:
ՔՊ-ն, սակայն, ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը: Մյուս թեկնածուն էլ՝ Վաղարշ Աղաբեկյանը, արցախցի իրավաբան է, այժմ ՔԿ-ում է աշխատում, իսկ նախկինում Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի փորձագետներից է եղել, աշխատել է նաեւ Արցախի դատախազությունում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս