
“ՀՀ ԱԺ կանոնակարգ” օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իր դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին` Ազգային ժողովի նիստում:”ՀՀ ԱԺ կանոնակարգ” օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ: Ուստի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով ընտրվելիս ստացել էր առավել ձայներ (104 կողմ ), կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները: Այսպիսով ԱԺ նախագահի աթոռն այլեւս թափուր է: Հովիկ Աբրահամյանը դարձավ շարքային պատգամավոր: