Ինչ արժե ամառային հանգիստը Լոռու մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով։ Լոռու և Տավուշի մարզերը համարվում են Հայաստանի ամենախոնավ մարզերը, սակայն խոնավ եղանակը Լոռու մարզին չի խանգարում լինել Հայաստանի ամենապահանջված հանգստի գոտիներից մեկը։
ArmLur.am-ը առանձնացրել է մի քանի հյուրանոցներ և հյուրանտներ, որտեղ այցելուները անցկացնում են իրենց հանգիստը։

Այսպիսով՝ «Լագունա» հյուրանոցում հարմարություններ մեջ է մտնում լվացքատունը, լողավազանը, ավտոկայանատեղին,Wi-Fi ինտերնետը, Խաղադաշտը։ Հյուրանոցում էկոնոմ մեկտեղանի սենյակների արժեքը՝ 12,000 դրամ է։ Էկոնոմ երկտեղանին՝ 16,000։ Ընտանեկան համարը՝ 40,000 դրամ։
«Գրին Հաուս» հյուրատանը մեկ հոգու համար նախատեսված սենյակների արժեքը 8000 դրամ է։ Երկու հոգու համար նախատեսվածը՝ 17,000 դրամ, իսկ կիսալյուքս համարներները՝ 20,000 դրամ են։ Հյուրատանը կա ռեստորան, սրճարան, բար, լվացքատուն, ավտոկայանատեղի, Կոնֆերանս դահլիճ։

«Թուֆենկյան Ավան Ձորագետ» հյուրանոցում կա 54 հյուրանոցային համար, որոնց թվում են նաև ստանդարտ և լյուքս սենյակներ։
Միջին չափսի համարների արժեքը՝ 34,400 դրամ է։ Փոքրը՝ 24,000 դրամ։ Փոքր դելյուքսը՝28,000 դրամ։ Ընդարձակ համարների արժեքը՝ 44,000 դրամ է։
Այստեղ նույնպես կա բար, լողավազան, ավտոկայանատեղի, մարզասրահ, կոնֆերանս դահլիճ, խաղադաշտ։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս