
Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար:
Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ:
«Ղազախստանն ակտիվ մասնակցություն կունենա COP-29-ին: Մենք պատրաստ ենք հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվում են դրական միտումներ։ Համաշխարհային անվտանգության և կայունության ապահովումը Ղազախստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է։ Հակամարտությունները լուծելու միակ միջոցը երկխոսությունն է»,- հայտարարել է Տոկաևը: