Վերին Լարսում կրկին հերթեր են։ Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհին հերթերի պատճառը զբոսաշրջային սեզոնի սկիզբն է:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը ասաց, որ ամեն տարի գյուղմթերքի արտահանման և զբոսաշրջության շրջանի հոսքի պայմաններում ունենում ենք Վերին Լարսի անցակետում որոշակի խցանումներ։
«Խցանումները բավականին լուրջ տնտեսական հետևանքներ են թողնում Հայաստանի արտահանողների վրա, հատկապես գյուղմթերք արտահանողները հաճախ ունենում են մթերման լուրջ կորուստներ, քանի որ փչանում է բերքը։ Դրանից բացի նշեմ, որ պարբերապար խոսվում է՝ Վերին Լարսի անցակետում պետք է ավելացվի թողունակությունը, ավելի կարճ զննումներ իրականացվեն, բայց այդ խոսակցությունները, ըստ էության, վերջնական արդյունք չեն ունենում»։
Խնդրի լուծման համար Սուրեն Պարսյանը առաջարկում է մի շարք աշխատանքներ իրականացնել , այդ թվում և կշեռքի տեղադրումը մինչև անցակետ, թողունակության ավելացումը, նաև երեկոյան ժամերին աշխատանք։ Տնտեսագետի խոսքով՝ սա կարող է թեթևացնել նման լարվածությունը։
Էմմա Մարտիրոսյան