Բագրատ Սրբազանի գլխավորած Տավուշը հանուն հայրենիքի շարժումը Օշականում է։ Բագրատ Սրբազանը իշխանության որոշ ներկայացուցիչների Կիրանց այցի մասին ասել է․
«Եթե այդքան ճշմարիտ էին, ինչո՞ւ մարդկանց չեն հանդիպել, որոնց կյանքն ուղղակիորեն կապված է այդ փշալարի հետ, մարդկանց ողբերգություններն ինչո՞ւ չեն ապրել։
Ճորտության, ստրկության, ծառայամտության զգացումը դարձրել են ուրախության առիթ։ Հստակ կերպով գնացել են Ադրբեջանին ուղերձ հղելու, որ տես՝ ինչ հավատարիմ ենք քեզ, ասածներդ սրբորեն կատարում ենք։»
Նա հավելել է նաև․
«Անվտանգությունը մի ամբողջական համալիր է։ Երբ ասում եք անվտանգային խնդիր, մի պատկերացրեք միայն սահմանագծի անվտանգությունը։ Այո, դա մեր ֆիզիկական անվտանգության մասին է, որն առաջնային ու կարևոր է։ Բայց կա նաև հոգևոր անվտանգություն, պարենային անվտանգություն։

Եթե չկա հոգևոր անվտանգությունը, սահմանը ոչ ոք չի պահելու, որովհետև արժեքի հետ է կապված։ Զուտ խրամատի համար մարդիկ կյանքները չեն զոհում։»