
Հուլիսի 6-ին, Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության շրջանակում կկայանա քառորդ եզրափակչի 2 հանդիպում։
Ժամը 20։00-ին կմեկնարկի հանդիպումը Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականների միջև։
23։00-ին կհանդիպեն Նիդեռլանդներն ու Թուրքիան:
Կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին և 10-ին, եզրափակիչը՝ հուլիսի 14-ին։