Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է:Հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում:
Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում քահանան հանգուցյալների անունները կհիշատակի Տիրոջ առջև: Տեսանյութը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության: